«Միլանը» նոր պայմանագիր կկնքի Իբրահիմովիչի հետ

0

Իտալական «Միլանն» ու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ են երկարաձգել համագործակցությունը։ 40-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2023թ․ հունիս, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։

«Միլանը» պատրաստվում է երկարաձգել պայմանագրերը նաեւ 24-ամյա ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի, 22-ամյա պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի եւ 23-ամյա ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.