Ադրբեջան — Հայաստան․ Մրցակիցներն՝ ըստ խաղատախտակների

0

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 18-ին 6-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 18։00-ին։

Թիմերը ներկայացրել են մրցամարտի մասնակիցներին։

Գաբրիել Սարգսյանը (2664) սեւերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի (2765), Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2624) սպիտակներով՝ Թեյմուր Ռաջաբովի (2763), Ռոբերտ Հովհաննիսյանը (2622) սեւերով՝ Ռաուֆ Մամեդովի (2673), Սամվել Տեր-Սահակյանը (2615) սպիտակներով՝ Նիջաթ Աբասովի (2634) հետ։

Նոյեմբերի 17-ին առաջնությունում հանգստյան օր էր։

5 տուրից հետո Հայաստանը վաստակել է 8 միավոր եւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հունգարիայի ու Նիդերլանդների հետ բաժանում է 1-6-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ուկրաինայի թիմի հետ։

Հայաստանը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը։ Ուկրաինացիները վաստակել են 7 միավոր եւ բաժանում են 4-7-րդ տեղերը։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Leave A Reply

Your email address will not be published.