Վան Գալ․ Կավարտեի կարիերաս, եթե չնվաճեինք ԱԱ-2022-ի ուղեգիրը

0

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Նորվեգիայի հավաքականի նկատմամբ տարած 2։0 հաշվով հաղթանակից եւ եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը նվաճելուց հետո Նիդերլանդների հավաքականի 70-ամյա գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ ուղեգիրը չնվաճելու դեպքում, կավարտեր մարզչական կարիերան։

«Այո, պարտությունից հետո ես այլեւս չէի վերադառնա մարզչական աշխատանքի։ Միշտ ասել եմ, որ ցանկանում մարզել հավաքական։ Եղել են մի քանի հավաքականներ, որոնք ցանկացել են համագործակցել։ Բայց այս աշխատանքը կլիներ վերջինն իմ կարիերայում։ Տխուր կլիներ, եթե չհաղթահարեինք որակավորման փուլի արգելքը»,- Վան Գալի խոսքը մեջբերում է Voetbal International-ը։

Վան Գալի պայմանագիրը Նիդերլանդների հավաքականի հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը։ Նա ազգային թիմը գլխավորել է նաեւ 2000-2001-ին եւ 2012-2014-ին։ Հոլանդացիները 2014թ․ աշխարհի առաջնությունում Վան Գալի ղեկավարությամբ նվաճել են բրոնզե մեդալները։

Leave A Reply

Your email address will not be published.