Կորոնավիրուսից մահացել է «Պարեր աստղերի հետ» նախագծի մասնակից Քրիստինա Ասմալովսկայան

0

41 տարեկանում կորոնավիրուսից մահացել է պարուհի, հեռուստահաղոդավարուհի, «Պարեր աստղերի հետ» նախագծի մասնակից Քրիստինա Ասմալովսկայան, հայտնում է «Վեչերնյյա Մոսկվա»-ն։

«АБВГДейка» հաղորդման վարող Տատյանա Չերնյաեւան նշել է, որ մի քանի սերունդ ճանաչում ու սիրում էր Ասմալովսկայային։

«Նա յոթ տարի դասավանդել է ծաղրածուների հեռուստատեսային դպրոցում։ Նրան սիրում էր փոքրիկ հանդիսատեսի մի քանի սերունդ, վստահում նրա հեղինակությանը, նրբազգացությանը, բարությանը։ Լուսավոր հիշատակ լուսավոր մարդուն»,- նշել է նա։

Դերասանուհին կորոնավիրուսի դեմ պատվաստված չէր։ Ասմալովսկայան «Պարեր աստղերի» հետ նախագծում հանդես էր գալիս հայտնի արտիստների, այդ թվում ռուս դերասան Մարատ Բաշարովի հետ։

Leave A Reply

Your email address will not be published.