Բրիտանիայում կազմել են ռուս օլիգարխների սեւ ցուցակը

0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հավանություն է տվել բրիտանական հետախուզության կողմից վեց ռուսաստանցի օլիգարխներից կազմված սեւ ցուցակին: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով The Telegraph- ին:

 

Բրիտանական կառավարության բարձրաստիճան աղբյուրը The Telegraph-ին տված հարցազրույցում նշել է, որ նախատեսվում է սահմանափակել այդ ցուցակում գտնվողների ազատ տեղաշարժվելու եւ  աշխատելու հնարավորությունը Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում եւ այլ երկրներում: Համարվում է, որ օլիգարխները «շատ սերտ մասնագիտական եւ ֆինանսական կապեր ունեն» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Աղբյուրը նշել է, որ ցուցակի անձանց դեմ ուղղված միջոցառումները կլինեն Լոնդոնի պատասխանը Սոլսբերիում նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը:

Աղբյուրի համաձայն, ցուցակում հայտնվել է Ռոման Աբրամովիչը, քանի որ համարում է, որ նա Պուտինին ամենանշանակալի ֆինանսական աջակցություն տրամադրողն է: Ցուցակում ընդգրկված են նաեւ Իգոր Սեչինը, Ալիշեր Ուսմանովը, Արկադի եւ Բորիս Ռոտենբերգները, Օլեգ Դերիպասկան, գրում է The Telegraph-ը:

Վերջինիս հետ կապված, բրիտանական հրատարակությունը նշում է, որ նա ոչ միայն ֆինանսական աջակցություն է տրամադրում  Կրեմլին, այլեւ սերտ կապեր ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ, այդ թվում նաեւ «Սոլսբերիում ահաբեկչական հարձակում իրականացրած ռազմական հետախուզության ստորաբաժանման հետ»:

Leave A Reply

Your email address will not be published.