Վաշինգտոնը վերջին հրաժեշտն է տվել Ջորջ Բուշ ավագին
Վաշինգտոնի մայր տաճարում տեղի է ունեցել ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի վերջին հրաժեշտի արարողությունը, փոխանցում է «CNN»-ը:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել գործող նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ հետ, ինչպես նաև ԱՄՆ չորս նախկին նախագահներն իրենց կանանց հետ՝ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև այլ երկրների պաշտոնատար դեմքեր, ադ թվում՝ Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հորդանանի թագավոր Աբդուլա Երկրորդը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Ջորջ Բուշ ավագը կհուղարկավորվի Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքի համալսարանին կից իր անունը կրող նախագահական գրադարանի տարածքում՝ կնոջ՝ Բարբարայի կողքին:
Աղբյուրը ՝ Vesti.am