Ծաղիկ աճեցնողները խորհուրդ են տալիս ծաղկամանի մեջ լուցկի դնել

0

Ծաղիկների սիրահարները մշտապես հոգ են տանում իրենց սիրելի բույսերի համար: Բոլորն էլ ուրախանում են, երբ նրանք սկսում են ծաղկել և աճել:

Սակայն երբեմն լինում է այնպես, որ մեր ջանքերը ապարդյուն են անցնում, իսկ ծաղիկները չորանում են: Նաև շատ հաճախ մժեղներ են հայտնվում հողի մեջ, որոնց հնարավոր չէ նկատել անզեն աչքով:

 

Image result for ծաղկաման Ծաղիկ աճեցնողներ

Նախ և առաջ անհրաժեշտ է պարզել պատճառը.

Երբ հասկանաք, թե ինչից են այնտեղ միջատներ հայտնվել, կարող եք անցնել գործի և դրանք վերացնեք: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի հատ լուցկի դնել հողի մեջ՝ գլխիկը դեպի ներքև:

Լուցկիները իրարից որոշակի հեռավորության վրա դրեք: Մեկ շաբաթ սովորականի պես խնամեք ծաղիկներին, և միայն 7 օր անց հանեք լուցկիները և զննեք գլխիկը:

Եթե այն ամբողջությամբ լուծվել է, ապա հողի մեջ նոր  լուցկի դրեք: Եթե այդ գործընթացը կրկնեք մի քանի անգամ, միջատները ամբողջությամբ կվերանան, քանի որ դրանք  սատկում են ծծումբից:

Այսպիսով, կարող եք ազատել ձեր բույսերին վնասակար մժեղներից, առանց թունաքիմիկատներ օգտագործելու:

 

Leave A Reply

Your email address will not be published.