«Դեպրեսիա եւ մտքեր մահվան մասին». ռուսական սերիալների աստղը պատմել է կորոնավիրուսի հետեւանքների մասին
Ռուս դերասանուհի Ռեգինա Մյաննիկը խոստովանել է, որ COVID-19-ով վարակվելուց հետո իր մոտ դեպրեսիա է զարգացել։ Դերասանուհին դեկտեմբերին հիվանդությունը տարել է թեթեւ ձեւով եւ բարդություններ չի ունեցել, սակայն նրա հուզական վիճակը լրջորեն տուժել է։
«Հենց կորավ հոտառությունս, այսպիսի դեպրեսիա սկսվեց։ Մահվան մասին մտքեր են եղել։ Օրգանիզմն ասում էր՝ վերջ։ Ես թոքերի ախտահարում չեմ ունեցել, սակայն վերականգնվել եմ բավական երկար»,- Starhit-ին հայտնել է դերասանուհին։
Աստղն այժմ վախենում է նոր շտամից, որն ավելի արագ է տարածվում, քան կորոնավիրուսի ուսումնասիրված տեսակները։
«Ես փոխել եմ վերաբերմունքս պատվաստման նկատմամբ։ Կարծում էի, թե դա քարոզչական համակարգ է, դավադրության տեսություն։ Հիմա հասկանում եմ՝ հնարավոր չէ խուսափել։ Որդիս նեյրոկենսաբան է, աշխատում է Մեծ Բրիտանիայի փակ լաբորատորիայում։ Նա ինձ ասաց, որ իրենց մոտ կուտակում է։ Լաբորանտները չեն բավարարում՝ տեղեկատվությունը մշակելու համար։ Ես հավատում եմ նրան»,- հայտարարել է Ռեգինան։