57-ամյա Էդդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, 57-ամյա Էդդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել։ Դերասանն ու նրա 39-ամյա սիրելի՝ ավստրալացի մոդել Փեյջ Բատչերը նոյեմբերի 30-ին որդի են ունեցել, ում անվանել են Մակս Չարլզ Մերֆի։
Այս մասին նախօրեին հայտնել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը։
«Փոքրիկ Մակսը ծնվել է 3կգ-ով ու 48սմ հասակով։ Մայրն ու երեխան իրենց լավ են զգում»,-ասել է ներկայացուցիչը։
Փեյջի հղիության մասին հայտնի դարձավ օգոստոսին։
Աղբյուրը ՝ Life Panarama.am