Ալեգրին դժգոհ է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Վերոնայից» կրած 1։2 հաշվով պարտությունից հետո խիստ քննադատության է ենթարկել իր ղեկավարած թիմի խաղացողներին։
Իտալացի մասնագետը հատկապես դժգոհ է Ադրիեն Ռաբյոյի, Դեյան Կուլուշեւսկու, Ռոդրիգո Բենտանկուրի, Ալվարո Մորատայի, Մոյզե Քինի եւ Արթուրի խաղից, հաղրուդոմ է Tuttosport-ը։
Նոյեմբերի 1-ից 6-ը «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին կարգելվի հեռանալ ակումբային մարզաբազայից։ Նոյեմբերի 2-ին իտալական թիմը Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի տնային հանդիպումը կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։
Իտալիայի առաջնության 11 խաղում «Յուվենտուսը» վաստակել է 15 միավոր եւ 9-րդ տեղում է։