Պիոլի․ Մրցավարությունը պետք է գնահատեն ուրիշները, ես կենտրոնացած եմ «Միլանի» խաղի վրա

0

«Միլանի» իտալացի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում։

«Մենք դրսեւորեցինք բնավորություն, գործեցինք մեր ծրագրի եւ գաղափարներին համապատասխան։ «Ռոման» ուժեղ թիմ է։ Մինչեւ մեր ֆուտբոլիստի հեռացումը մենք լավ էինք խաղում, փորձում էինք գոլ խփել։ Հենց այդպիսի բնավորություն է մեզ պետք այսքան կարեւոր դիմակայություններում։

Հիմա «Միլանը» դրական փուլում է, պետք է որսալ այս ալիքը, լինել համարձակ եւ հավատալ սեփական ուժերին։ Ես շատ ուրախ եմ։

Մրցավարությունը պետք է գնահատեն ուրիշները, իսկ ես կենտրոնացած եմ իմ թիմի խաղի վրա։ Հիմա պետք է պատրաստվել Չեմպիոնների լիգայի խաղին։

Շատ թիմեր են պայքարում չեմպիոնության համար, սակայն ես ֆավորիտ եմ համարում «Ինտերին»։ Չի կարելի թերագնահատել նաեւ «Յուվենտուսին»»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Միլանը» 31 միավորով հավասարվեց առաջատար «Նապոլիին»։ «Ռոման» 19 միավորով 5-րդն է։ Հաջորդ տուրում «Միլանը» կընդունի չեմպիոն «Ինտերին», «Ռոման» կհյուրընկալվի «Վենեցիային»։

Leave A Reply

Your email address will not be published.