Նիկ Ջոնասը և Պրիյանկա Չոպրան ամուսնացել են

0

Չորս ամիս նշանված լինելուց հետո երգիչ Նիկ Ջոնասը և հնդկական արմատներ ունեցող դերասանուհի Պրիյանկա Չոպրան պաշտոնապես ամուսնացել են:

Image result for PRIYANKA NICK MARRIED

26-ամյա երգիչն ու 36-ամյա դերասանուհին ամուսնացել են հնդկական Ումայդ–Բհավան պալատում: Վերջինս ունի լողավազաններ, թանգարան, հսկայական գրադարան, արքայական պալատ, սպա սրահ, թենիսի կորտեր և ժամանցի ու հանգստի համար նախատեսված այլ սրահներ: Զույգի ամուսնությունը և՛ հնդկական, և՛ ամերիկյան մոտիվներով է եղել: Նրանք նաև հնդկական սովորույթի համաձայն մասնակցել են մի արարողության, որի նպատակն է մաքրել նրանց անցյալը մինչև ամուսնական կյանք մուտք գործելը: Նշենք նաև, որ Նիկի և Պրիյանկայի ամուսնական արարողությունը երեք օր է տևել:

 

Ներկաները պատմել են ENews-ին, որ բուն ամուսնական արարողության ժամանակ ողջ պալատը զարդարված էր ծաղիկներով.

«Ամբողջ պալատն օծված էր ծաղիկներով ու մանուշակագույն լույսերով: Ծառերի ներսում անգամ ջահեր կային: Թվում էր՝ երազում ենք»:

Հյուրերի շարքում էին Ջոնաս եղբայրները, Ջո Ջոնասի նշանած, «Գահերի խաղը» սերիալի դերասանուհի Սոֆի Թըրները և ուրիշներ: Պրիյանկա Չոպրայի մտերիմ ընկերուհի Մեգան Մարքլը չէր գնացել դերասանուհու հարսանիքին, հավանաբար հղիության պատճառով:

 

Հիշեցնենք՝ Նիկ Ջոնասը և Պրիյանկա Չոպրան սկսել են հանդիպել 2017թ.-ի Օսկարի մրցանակաբաշխությունից հետո: Նիկ Ջոնասը պատմում է, երբ տեսել է նրան Օսկարի երեկույթի ժամանակ, ծնկի է եկել և գրեթե այնտեղ՝ բոլորի աչքի առաջ ամուսնության առաջարկ արել. «Խմիչքս դրեցի սեղանին, ծնկի իջա և ասացի. «Դու իրական ես: Որտե՞ղ ես եղել ողջ կյանքիս ընթացքում»: Իսկ ամուսնության առաջարկը տեղի է ունեցել 2018-ին: Նիկը նշում է, որ Պրիյանկա Չոպրան 45 վայրկյան լռությունից հետո է միայն դրական պատասխան տվել:

Աղբյուրը ՝ VNEWS

Leave A Reply

Your email address will not be published.