Սուրեն Շահվերդյան. «ՔԱՅԼ ԱՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅՈՎ ԵՎ ԱՊԱԳԱՅՈՎ»

0

Գրառումը՝ Սուրեն Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից.

На данном изображении может находиться: 1 человек, борода и часть тела крупным планом

Բարի օր, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ,
ՔԱՅԼ ԱՆԵՆՔ` ՄԻԱՍԻՆ:
Իբրև նորանշանակ գեղարվեստական ղեկավար՝ լավատեսությամբ համակված և նաև ստեղծված իրավիճակից ելնելով, արժևորելով Ձեր մասնագիտական որակները և թատրոնի հանդեպ ձեր նվիրվածությունն ու սերը, աշխատելու և արարելու Ձեր ցանկությունը՝

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝
1. Առաջարկ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ. 
Բարձր գնահատելով Նարինե Գրիգորյանի և՛ դերասանական, և՛ ռեժիսորական կարողությունները՝ հրաժարվում եմ, իբրև ռեժիսոր, առաջինը ներկայանալ Համազգայինի բեմում սեփական նախագծով և առաջարկում եմ Նարինե Գրգորյանին բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Իմ կողմից պարտավորվում եմ ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր, ապահովել ֆինանսական հոսքեր, և անշուշտ, նպաստել ներկայացման հանրահռչակման գործընթացին:
2. Առաջարկ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ.
Լսելով ձեր մտահոգությունները մասնավորաբար ճեմասրահում Սոս Սարգսյանի նկարի, ձեր լուսանկարների, պատերին ազդագրերի առատության, կուլիսների խնդրի, դռների փականների և այլ խնդիրների շուրջը՝ առաջարկում եմ համատեղ քննարկել բոլոր խնդիրները և խոստանում անմիջապես դրական լուծում տալ:

Այսուհետ առաջարկում եմ առավել դեմոկրատ և թափանցիկ կառավարում:
ՔԱՅԼ ԱՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅՈՎ ԵՎ ԱՊԱԳԱՅՈՎ:

Leave A Reply

Your email address will not be published.