«Եթե ամեն բան այսքան հեշտ լիներ»․ Լիլիթ Մուրադյանի տեսանյութը երեխաների հետ
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է դստեր եւ որդու հետ։
«Հանգիստ ապրել ինձ խանգարում են իմ մտքերն ու բնավորությունը, ամեն բան նախապես պլանավորելու սովորությունն ու տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Ես կա՛մ ուրախ եմ, կա՛մ երկու րոպե անց՝ տխուր ու անհանգիստ, ես հաճախ կառչում եմ իմ մտքերից ու տանջում ինքս ինձ։ Ինձ համար սթրեսային են ցանկացած տեսակի փոփոխությունները, աշխատանքային, կենցաղային, նոր իր, նոր մարդիկ, նոր իրավիճակ, անգամ երբ հանգստի եմ մեկնում ինձ ժամանակ է հարկավոր ընտելանալու համար։ Ես խեղդվում եմ ավելորդ իրերերից, ուզում եմ արագ ազատվել դրանցից, հաճախ ունենում եմ անքնություն։
Աշխատում եմ ինքս ինձ վրա, անկեղծ, փորձում եմ ավելի թեթև ապրել, սիրում եմ լսել մարդկանց և իրենց պատմությունները, իրենք էլ ինձ են մոտիվացնում եւ ուժ տալիս…»,- ավելի վաղ գրել էր հաղորդավարուհին։