Կես տարվա ընթացքում երկրորդ անգամ․ Բորիս Շերբակովին թոքաբորբով հոսպիտալացրել են
Ռուս դերասան Բորիս Շերբակովնին կրկին հոսպիտալացրել են միջին ծանրության պնեւմոնիայով, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։
Օգոստոսին Շերբակովը երկկողմանի թոքաբորբով հայտնել էր հիվանդանոցում։ Ամռանը կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական էր։ Նշվում է, որ Շերբակովն այժմ հոսպտալացվել է միջին ծանրության թոքաբորբով եւ թոքերի փոքր ախտահարմամբ։
Կորոնավիրուսի ՊՇՌ թեստի արդյունքը դեռ պատրաստ չէ։
Բուժումը բարդացնում են սրտի եւ ուղեկցող այլ հիվանդությունները։