Ջորջ և Ամալ Քլունիները արքայազն Հարրիի ապագա փոքրիկի կնքահայրն ու կնքամայրն են լինելու
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը որոշել են, թե ովքեր են լինելու իրենց ապագա փոքրիկի կնքահայրն ու կնքամայրը: Այս պատվավոր կոչումը վստահվել է Ջորջ և Ամալ Քլունիներին: Նրանք մտերիմ են Հարրիի ու Մեգանի հետ, ներկա են եղել նաև նրանց հարսանեկան արարողությանը:
Ջորջ Քլունիի ազգականը՝ Բեն Բրեսլինը, հաստատել է լրատվամիջոցներում հայտնված այս լուրը և կարծիք է հայտնել, որ Ջորջը հիանալի կնքահայր կլինի փոքրիկի համար: «Նա հրաշալի է՝ ամեն ինչում», ասել է Քլունիի ազգականը.