Բրիտանացի կենսաբաններն ստեղծել են առաջին արհեստական ընկերքը
Բրիտանացի մոլեկուլային կենսաբաններն առաջին անգամ կարողացել են ցողունային բջիջները վերածել ընկերքային հյուսվածքի փոքրիկ նմանակի, որի ուսումնասիրությունը կօգնի նվազեցնել վիժումների թիվը եւ լավացնել երեխայի առողջությունը:
Դրանով կատարված առաջին փորձերի արդյունքները ներկայացվել են Nature հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք գրեթե ոչինչ չգիտենք, թե ինչպես Է գործում ընկերքը, քանի որ մեզ մոտ բացակայում են դրա լիարժեք նմանակներն ինչպես մոդելային կենդանիների թվում, այնպես Էլ լաբորատորիաներում: Մինչդեռ, այդ օրգանի աշխատանքի խանգարումներն սպառնում են մոր եւ նրա երեխայի կյանքին՝ սկսած տոքսիկոզից եւ վերջացրած վիժումներով»,- պատմում Է Մարգարիտա Թուրկոն՝Քեմբրիջի համալսարանից (Մեծ Բրիտանիա): Ինչպես հույս ունեն կենսաբանները, այդ մինի-օրգաններով գիտափորձերը կօգնեն նաեւ հասկանալու, թե ինչու որոշ հազվագյուտ ախտածիններ, օրինակ՝ Զիկա վիրուսը, կարող են ներթափանցել դրա միջով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: