Դատարկ տակառը բարձր ձայն կհանի

0

Ասում են՝ դատարկ տակառը բարձր ձայն կհանի։ Այո, բայց խոսքս ամենևին էլ չի վերաբերում տակառներին, այլ  իշխանական գերատեսչությունում առկա այն տարրերին, ովքեր ոչինչ չանելով թերագնահատում են դիմացինի կատարված աշխատանքը։

Գուցե շատերդ կռահեցիք, որ խոսքը վերաբերում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանին, ով երեկ rusarm.info-ի հետ հարցազրույցում քննադատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, որ «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»։

Կարելի է Արմեն Գրիգորյանին խորհրդի կարգով ասել, որ մեղրը հիշողության համար լավ է և թող փորձի հաճախ այն օգտագործել, որպեսզի հիշողության կորուստ չունենա և վերհիշի, թե ինչ ահռելի աշխատանք է տանում ՄԻՊ գրասենյակն Արման Թաթոյանի գլխավությամբ։ Դրա համար նա ընդամենը պետք է թեևակի թերթի ՄԻՊ ֆեյսբուքյան էջը և կհասկանա՝ արդյո՞ք անաչառ է Թաթոյանն իր գործում, թե՞՝ ոչ։ Լինելով ԱԽՔ նա գոնե պետք է լսած լինի, թե ինչ մեծածավալ զեկույցներ են ներկայացվել և ամեն օր ներկայացվում միջազգային տարբեր ատյաններ հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ։

Ասում է, թե «երբևէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն»: Իսկ Ձե՞ր հայտարարություններում մենք ինչ ենք տեսել, բայց այն, որ կարևրում եք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հաշվի չառնելով, որ հենց Թուրքիայի միջամտությամբ է Ադրբեջանը հարձակվել Արցախի վրա, մոռանալով, որ հենց Թուրքիայի հովանավորութամբ 5000-ից ավելի երեխա երազանքները սրտներում հողին հանձնվեցին։

Այո, այսօր Հայաստանում ՄԻՊ-ն է, որ գիշեր ու զօր աշխատում է ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի իրավունքների։ Աշխատանք, որն ակներև է, աշխատանք, որն ամեն օր ներկայացվում է հանրությանն իր անընդգրկելի ծավալներով։

Մի նախանձեք և մի փնովեք աշխատող մարդկանց, այլ ինքներդ ձեռք մեկնեք կատարվող աշխատանքներին, փորձեք շենացնել մեր երկիրը, այլ ոչ թե կազմաքանդել այն:

Leave A Reply

Your email address will not be published.