Կանադայում սապատավոր կետն իր բերանն ավազան է ձեւացրել ճաշելու նպատակով
Կանադայի Վանկուվերի շրջանում տեսանյութում Է հայտնվել մի սապատավոր կետ, որն իր բերանն ավազան Է ձեւացրել, որպեսզի ուտելիք հայթայթի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sciencemag-ը: Սապատավոր կետն ունի մոլորակի վրա ամենամեծ բերաններից մեկը եւ գերազաց ախորժակի տեր Է: Ավտոբուսի չափի կաթնասունը կարող Է օրական մինչեւ 2500 կիլգրամ ձուկ ուտել: Կետերը որսի մի քանի հնարներ ունեն, որոնք դրանց օգնում են անհրաժեշտ քանակությամբ ձուկ որսալ:
Ծովատառեխ որսալով՝ դրանք պղպջակներ են բաց թողնում՝ ձկներին ստիպելով հնարավորինս մոտ լողալ միմյանց: Կետն այս կերպ կարող Է կուլ տալ ամբողջ վտառը: Տեսանյութում Է հայտնվել եւս մի հնարք. կետը ջրի մակերեւույթի մոտ բացում Է երախը, եւ նրա բերանը նման Է դառնում ավազանի: Ձկներն այն ապաստանի տեղ են դնում, որտեղ կարելի Է թաքնվել թռչուններից, եւ իրենք են լողում դեպի կետի բերանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: