«Անհավանական մեծ ծախսեր». Բուզովան նշել է, թե ինչ արժե կարիերայի ընթացքում իր ամենաթանկարժեք երգը
Օլգա Բուզովան «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի հետ զրույցում պատմել է, թե ինչ արժե երգ ունենալը եւ որ երգն է իր համար դարձել ամենաթանկարժեքը։
«Պատահում է՝ արժենում է մոտ մեկ միլիոն ռուբլի։ Ի դեպ, իմ ամենաթանկ երգը (երբեք այս մասին չեմ ասել) «Принимай меня»-ն է։ Դա իմ կարիերայի ընթացքում ամենաթանկարժեք երգն է»,- հայտարարել է Բուզովան։
Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ երգն արժեցել է ավելի քան մեկ միլիոն ռուբլի։ Ընդ որում այդ գումարը միայն երաժշտության համար է՝ չհաշված հետագա աշխատանքը եւ առաջխաղացումը։
«Եվ իմ երկրորդ շոուն «Կրակուսում» կոչվում էր «Принимай меня»։ Այդ պատճառով, ծախսերը մեծ են»,- պարզաբանել է Օլգան։