Թալանել են Արմեն Գյուլբուդաղյանցի ավտոմեքենան

0

Նոյեմբերի 28-ին գողություն է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մարտին Կոբալյանը, ով հայտնել է, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ, Կոմիտաս պողոտայի թիվ 62 շենքի դիմաց կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են:

 

Картинки по запросу Արմեն Գյուլբուդաղյանց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում և այն վարում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշվում է, որ Արմեն Գյուլբուդաղյանցը կատարվածի մասին հրաժարվել է հաղորդում տալուց:

Leave A Reply

Your email address will not be published.