Ձմեռ 2019-ի ամենանորաձև գույները
Դիզայներները հուշում են, թե որ գույներն են ամենանորաձևը՝ այս ձմռանը: Նրանք խորհուրդ են տալիս ձանձրացնող սևի ու մոխրագույնի փոխարեն վառ գույներ ընտրել, օրինակ՝ կապույտը, որը կարելի է համարդել նարնջագույնի կամ կաթնագույնի հետ:
Ուլտրամանուշակագույնը նույնպես մոդայիկ է այս ձմռանը: Այս գույնը ստեղծագործ մտքի տեր մարդիկ են նախընտրում: Այն համադրելի է մուգ կարմիրի, աղյուսի գույնի ու սևի հետ:
Դարչնագույնը իր դիրքերը չի զիջում: Դիզայներներն ընգծում են, որ այս գույնն ունիվերսալ է և հեշտ է համադրվում տարբեր այլ երանգների հետ:
Դեղինը կընդգծի ձեր յուրահատուկ ոճը՝ մանավանդ, եթե կոնտրաստ ստանաք՝ դեղինը համադրելով, օրինակ, կապույտի հետ:
Աղբյուրը ՝ Life Panarama.am