UFC նախագահը նշել է Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցներին

0

UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը չի բացառում, որ Ռուսաստանի ներկայացուցիչ Հաբիբ Նուրմագոմեդովի և իռլանդացի Քոնոր Մակգրեգորի միջև կարող է ռևանշ-մենամարտ կայանալ: Բացի այդ, նա նշել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կարող են դառնալ Հաբիբի առաջիկա մրցակիցները:

Картинки по запросу Նուրմագոմեդով

«Նուրմագոմեդովի և Մակգրեգորի մենամարտը գերազանցել է բոլոր ռեկորդները: Դա հիանալի դիմակայություն էր: Հաղթանակը Հաբիբինն էր, իսկ դա նշանակում է, որ հետագայում նա կարող է մրցել ամերիկացի բռնցքամարտիկներ Տոնի Ֆերգյուսոնի և Դասթին Պուարեի հետ: Տարբերակ է նաև Քոնորի հետ ռևանշ-մենամարտը»,- ասել է Ուայթը:

Картинки по запросу Նուրմագոմեդով

Հավելենք, որ Նուրմագոմեդովը UFC-ում 27 մենամարտ է անցկացրել և բոլորն էլ ավարտել հաղթանակով: Մակգրեգորի նկատմամբ Հաբիբը հաջողության էր հասել հոկտեմբերի 6-ին Լաս Վեգասում կայացած մենամարտի 4-րդ ռաունդում: Կողմերի միջև հանդիպումից հետո ծագած ծեծկռտուքի պատճառով երկու մարզիկներն էլ որակազրկված են մինչև դեկտեմբերի 10-ը:

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Leave A Reply

Your email address will not be published.