Միրանդա Քերր. «Շատ կանայք անհանգստանում են, որ ծննդաբերությունից անմիջապես հետո չի հաջողվում վերականգնել նախկին կազմվածքը»
Victoria’s Secret ի նախկին «հրեշտակ» Միրանդա Քերրը մայիսին երկրորդ երեխան է ունեցել: Նա հարցազրույց է տվել ավստրալական Marie Claire ամսագրին ու ասել է, որ որպես մայր՝ իրեն երջանիկ է զգում:
Միրանդան բոլոր այն կանանց, ովքեր բարդույթավորվում են՝ ծննդաբերությունից հետո կազմվածքի փոփոխության պատճառով, խորհուրդ է տվել ազատվել տանջող մտքերից ու փորձել վերականգնել կազմվածքը՝ գիտակցելով, որ դրա համար երկար ժամանակ է հարկավոր:
«Շատ կանայք անհանգստանում են, որ ծննդաբերությունից անմիջապես հետո չի հաջողվում վերականգնել նախկին կազմվածքը: Պետք է իրականությունն ընդունել այնպիսին, ինչպիսին կա: Կինը երեխային սրտի տակ է կրում՝ 9 ամիս շարունակ, և հասկանալի է, որ ծննդաբերելուց հետո 10 ամիս էլ հարկավոր է, որպեսզի կինը լողազգեստ հագնելիս՝ չբարդույթավորվի: Գուցեև ավելի շատ ժամանակ հարկավոր լինի դրա համար, բայց ծանր ապրումների մեջ ընկնելու կարիք չկա», ասել է մոդելը:
Աղբյուրը ՝ Life Panarama.am