Սինդի Քրոուֆորդի դուստրը «Տարվա մոդել» կոչման հավակնորդուհի Է դարձել
Ամերիկացի գերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Քայյա Հերբերը, հայտնվել Է «Տարվա մոդել» կոչման հավակնորդուհիների ցուցակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Just Jared հրատարակությունը:
17-ամյա Հերբերի հետ միասին Բրիտանական նորաձեւության խորհուրդն անվանակարգել Է սուդանա-ավստրալացի մոդել Ադութ Աքեչին, բրիտանուհի Ադվոա Աբոահին, ամերիկուհի Բելա Հադիդին եւ կանադացի ֆոտոմոդել ու ակտիվիստուհի Վիննի Հառլոուին: Պարգեւատրման արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին Լոնդոնի Թագավորական Ալբերտ-հոլլում: