Ռուսական էստրադայի աստղերը լեգենդար Queen խմբի մասին հումորային տեսահոլովակ են նկարահանել
Ռուսական շոուբիզնեսի աստղերը՝ Պոլինա Գագարինան, Ֆյոդոր Բոնդարչուկը, Իվան Ուրգանտն ու Ալեքսանդր Գուդկովը, հումորային տեսահոլովակ են ներկայացրել, որտեղ ռուս արտիստները հանդես են գալիս լեգենդար Queen խմբի անդամների կերպարներով: Տեսահոլովակը հրապարակվել է Queenի և Ֆրեդի Մերկուրիի մասին պատմող ինքնակենսագրական «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի պրեմիերայից առաջ:
Ֆրեդի Մերկուրիի դերում հանդես է եկել Ֆյոդոր Բոնդարչուկը, իսկ Գագարինան ներկայացել է կիթառահար Բրայան Մեյի կերպարով: Մեյը Queenի ամենահայտնի հիթերի հեղինակն է:
Տեսոհոլովակի կադրերը հրապարակել է Պոլինան՝ սոցցանցի իր էջում: Կարճ ժամանակում հրապարակումը 60 000 ից ավելի հավանումներ է ունեցել: