Ռումինիա — Հայաստան խաղին կարող են ներկա լինել միայն պատվաստված երկպագուները

0

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Ռումինիա – Հայաստան հանդիպմանը Բուխարեստի  «Ստյաուա» ստադիոն մտնելու հնարավորություն կունենան կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստված (2 դեղաչափ, առնվազն 10 օրվա վաղեմություն) երկրպագուները (12 տարեկանից)՝ մուտքի մոտ տոմսի հետ ցույց տալով պատվաստման էլեկտրոնային վկայական։

Ռումինիայի մայրաքաղաքի Արտակարգ իրավիճակների կոմիտեի որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից Բուխարեստում անցկացվող բոլոր մարզական միջոցառումների մուտքը միայն լիարժեք պատվաստման վկայականով է, հաղորդում է bilete.frf.ro-ն, որի հարթակում էլ առցանց վաճառվում են Ռումինիա — Հայաստան խաղի տոմսերը։

Ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Leave A Reply

Your email address will not be published.