«Ամռան նշույլ անգամ էլ չկա». Լուսինե Թովմասյանն՝ էլեգանտ կերպարում

0

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում էլեգանտ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Լուսինեն սպիտակ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Երիտասարդ մայրիկն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Լուսինեն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Դե´ ինչ, կարող ենք վստահորեն ասել, որ ամռան նշույլ անգամ էլ չկա, և աշունը հաստատուն քայլեր է արել արդեն… Սիրու՞մ եք աշունը, թե՞ տխրում եք մռայլությունից»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Լուսինե Թովմասյանն արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ Մեկնաբանություններում Լուսինե Թովմասյանը հաճելի աշխատանքային շաբաթ էր մաղթել հետեւորդներին։

Leave A Reply

Your email address will not be published.