Ինչպե՞ս է պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեւավորվում
Ինչպե՞ս է պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձեւավորվում։ Հարցը պարզել օգնեց Վիրուսային ինֆեկցիաների կանխարգելման եւ բուժման գիտական տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գեորգի Վիկուլովը (Ռուսաստան)։
«Ռադիո 1»-ի եթերում մասնագետը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին եւ երկրորդ չափաբաժինների ներարկման միջեւ մարդը դեռեւս խոցելի է վիրուսից , չէ՞ որ պատվաստանյութն անմիջապես չէ, որ իմունիտետ է ձեւավորում։ Այդ իմունիտետը ձեռք բերելուց առաջ մարդը կարող է հիվանդանալ, եւ անգամ ծանր ընթացքով։ Սակայն, վարակաբանի խոսքով, ծանր դեպքերի թիվը պատվաստված քաղաքացիների շրջանում, որպես կանոն, չի գերազանցում 10 տոկոսը։
Մասնագետը նաեւ նշեց, որ ներկայում Ռուսաստանում պատվաստվել է բնակչության մոտ 40 տոկոսը, իսկ հավաքական իմունիտետի համար անհրաժեշտ է 60 տոկոսից ոչ պակաս։ Նրա կարծիքով՝ այդ նիշին պետք է հասնել ցրտերն ընկնելուց առաջ, չնայած դա բավական դժվար իրականացվող խնդիր է։