Արքայազն Ֆիլիպի մահվանից կես տարի անց Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ խոսել է նրա մասին

0

Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ներկա է եղել շոտլանդական պառլամենտի վեցերորդ նստաշրջանի բացմանը։ Նա Բալմորալ ամրոցում այս ամառն առաջին անգամ անց է կացրել առանց արքայազն Ֆիլիպի։ 

Եղիսաբեթ Երկրորդը ելույթի ընթացքում խոսել է Շոտլանդիայի հանդեպ սիրո մասին, որը կիսում էր հանգուցյալ արքայազնի հետ․ «Ես արդեն խոսել եմ այս հիասքանչ երկրի նկատմամբ իմ խորը եւ անփոփոխ կապվածության, ինչպես նաեւ բազմաթիվ երջանիկ հիշողությունների մասին, որոնք կապված են այստեղ գտնվելու հետ եւ որոնք այնքան թանկ էին ինձ եւ արքայազն Ֆիլիպի համար։ Ընդունված է համարել, որ հենց մարդիկ են վայրն առանահատուկ դարձնում, եւ այդ իմաստով ինձ համար քիչ բան կարող է համեմատվել Շոտլանդիայի հետ»։

Եղիսաբեթ Երկրորդը բրդյա վերարկու էր կրում եւ ոսկեգույն զգեստ։ Նա նաեւ բվերնահագուստի երանգի գլխարկ էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում էր ուղտափշի տեսքով բրոշը։ Ի դեպ, ուղտափուշը Շոտլանդիայինազգային ծաղիկն է։ Նմանատի բրոշ ընտրել էր նաեւ արքայազն Չարլզի կինը՝ Կամիլան :

Արքայազն Ֆիլիպը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին։ Էդինբուրգի դուքսը եւ Եղիսաբեթ Երկրորդն ամուսնացած էին 74 տարի։

Leave A Reply

Your email address will not be published.