Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավոորված․ Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը

0

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավոորված։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, մերժել է Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև՝ նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպանները դիմել էին վերաքննիչ քրեական դատարան՝ վիճարկելով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դաատարանի որոշումը։

Առաջին ատյանի դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել Հովսեփյանին՝ հիմնավորելով, որ հնարավոր է խոչընդոտի գործի քննությանը։

Նման որոշում էր կայացրել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ): 

Leave A Reply

Your email address will not be published.