Քիմ Քարդաշյան. «Էքստազի օգտագործել եմ երկու անգամ»
Երեկ եթեր է գնացել Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր սերիան, որում 38-ամյա հայուհին իր կյանքի որոշ փաստեր է բացահայտել։
Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ կյանքում օգտագործել է թմրանյութեր, մասնավորապես էքստազի եւ դա տեղի է ունեցել երկու անգամ։
«Էքստազի օգտագործել եմ երկու անգամ։ Աջաջին անգամը, երբ ամուսնացա, երկրորդը՝ սեքս տեսանյութը ձայնագրելիս։ Ամեն վատ բան տեղի ունեցավ հենց դրա պատճառով։
Բոլորը գիտեն, որ տեսանյութում ես թմրանյութերի աղդեցության տակ եմ, այնտեղ նույնիսկ երեւում է, թե ինչպես է ծնոտս ողջ ընթացքում դողում։ Դա իմ վաղ պատանեկության եւ երիտասարդության շրջանն էր։
Այժմ ես ուրիշ եմ, ես զվարճանում ու լիցքաթափվում եմ, սակայն թմրանյութերի կարիք չունեմ։ Ես ինքս եմ երեկույթների էներգիան», — նշել է Քիմը։
Աղբյուրը՝ Just Jared