Օրվա բաղադրատոմս. Ձկով աղցան «Ռաֆաելլո»
Բաղադրամասեր`
200 գրամ ձկան ֆիլե
100 գրամ պանիր
2 հատ ձու
Մայոնեզ
Սխտոր
Աղ
Պղպեղ
Գետնանուշ
Հազարի թերթիկներ
Պատրաստման եղանակ`
Ձկան ֆիլեն խաշել
Ձուն խաշել
Ձուկը մանր կտրատել
Ձուն քերել
Պանիրը ևս քերել
Միախառնել պանիրը, ձուն, ձուկը
Ավելացնել մայոնեզ, աղ, սխտոր:
Գետնանուշը բլենդերով մանրացնել:
Միջուկից գնդիկներ պատրաստել, թաթախել գետնանուշի մեջ:
Մատուցել հազարի թերթիկներով:
Աղբյուրը՝ 168Hours