Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ․ Իսպանիայի հավաքականի կազմը

0

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում։ Թիմում ընդգրկվել է նաեւ «Բարսելոնայի» 17-ամյա կիսապաշտպան Գավին։

Դարպասապահներ․ Ունաի Սիմոն («Աթլետիկ»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»)։

Պաշտպաններ․ Պեդրո Պորո («Սպորտինգ»), Սեսար Ասպիլիկուետա, Մարկոս Ալոնսո (երկուսն էլ՝ «Չելսի»), Էմերիկ Լյապորտ («Մանչեսթեր Սիթի»), Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), Ինյիգո Մարտինես («Աթլետիկ»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Սերխիո Ռեգիլոն («Տոտենհեմ»)։

Կիսապաշտպաններ․ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Սերխիո Բուսկետս, Պեդրի, Գավի («Բարսելոնա»), Կոկե, Մարկոս Լյորենտե (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Միկել Մերինո, («Ռեալ Սոսյեդադ»), Իերեմի Պինո («Վիլյառեալ»), Պաբլո Ֆորնալս («Վեստ Հեմ»), Պաբլո Սարաբիա («Սպորտինգ»)։

Հարձակվողներ․ Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսյեդադ»)։

Իտալիա — Իսպանիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Միլանում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը հոկտեմբերի 7-ին Թուրինում կվիճարկեն Բելգիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Leave A Reply

Your email address will not be published.