«Մի զանգահարեք ինձ, առանց այն էլ վախեցնող է». կորոնավիրուսով հիվանդացած Լարիսա Գուզեեւան կապ է հաստատել հետեւորդների հետ

0

Ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան կապ է հաստատել հետեւորդների հետ եւ սոցիալական ցացներում հրապարակում արել, որում մանրամասն պատմել է իր առողջական վիճակի մասին։

«Միշտ կարծել եմ, որ առողջությունն անձնական է։ Բայց ես Ստալինը չեմ, որ ամբողջ երկրին հաշվետվություն տամ, թե ինչ է կատարվում ինձ մոտ։ Ես հիվանդացել եմ այս զզվելի հիվանդությամբ, իսկ ո՞վ է ապահովագրված։ Բուժվում եմ։ Խնդրանք բոլորին՝ մի զանգահարեք ինձ ու իմ ընտանիքին։ Շատ եմ խնդրում։ Ձեզ պատկերացրեք իմ տեղում։ Առանց այն էլ վախենում եմ։ Շնորհակալություն հասկանալու համար»,- նշել է 62-ամյա հեռուստահաղորդավարուհին։

Օրերս «Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհու վիճակի մասին հակասական լուրեր էին հայտնվել։ Աղբյուրների մի մասը գրում էր, որ Գուզեեւայի վիճակը լավ չէ, երիկամների հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ըստ այլ տվյալների՝ Լարիսա Անդրեեւնայի ինքնազգացողությունը բավարար է, անհանգստության կարիք չկա։

Ենթադրվում է, որ Լարիսա Գուզեեւան քովիդով վարակվել է Ղրիմ ճամփորդության ընթացքում, ուր եղել է մի քանի օր առաջ եւ վերականգնողական պրոցեդուրաներ է անցկացնում մասնավոր կլինիկայում։

Leave A Reply

Your email address will not be published.