Քիմ Քարդաշյանի հնգամյա դուստր Նորթ Ուեսթը մայրիկին դիմահարդարել է
Քիմ Քարդաշյանի հնգամյա դուստր Նորթ Ուեսթը մայրիկին դիմահարդարել է։ Նորթը մոր հետքերով է քայլում։ Ռեալիթի-շոուի 38-ամյա աստղն իր Twitter-ում հրապարակել է մի տեսանյութ, թե ինչպես է դուստրն աշխատում հանրահայտ մայրիկի վարկանիշի վրա.
Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե Քանյե Ուեսթն ինչպես է վերաբերվում իր ինտիմ լուսանկարներին: 38-ամյա հայուհին հյուրընկալվել է Էլլեն Դեջեներեսի շոուին, որի ժամանակ որոշել է խոսել իր մերկ լուսանկարներին ամուսնու արձագանքի մասին:
«Նա այդպիսի լուսանկարներին տարբեր կերպ է վերաբերվում: Ես դա անում եմ հայփի համար, նա՝ ոչ: Ամուսինս մշտապես կողմնակից է, որ ես հավատամ ուժերիս եւ ինձ չդավաճանեմ, եւ մենք հումորով ենք վերաբերվում այդպիսի գրառումներին, բայց երբեմն նա դրանց պատճառով ապրումներ է ունենում: Ժամանակ առ ժամանակ իմ նախասիրությունները փոխվում են:
Երբեմն մտածում եմ. «Լավ, պետք է իմ Instagram-ում ավելի պահպանողական լինել»: Բայց երբեմն իսկապես պետք է գրառում կատարել իմ հաջողված լուսանկարի կամ պատկերման համար, որոնցում երեւում են մարզադահլիճում իմ ձեռքբերումները: Այդ դեպքերում ես այն տեղադրում եմ, իսկ Քանյեն վշտանում է: Սա փակ շրջան է»,- հայտարարել է ռեալիթի շոուի աստղը.
Աղբյուրը ՝ News.am