Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանն ամփոփել է Ծաղկաձորում անցկացրած ուսումնամարզական հավաքի արդյունքները: 30 մարզիկ է մասնակցել սեպտեմբերի 8-ից 22-ն անցկացված հավաքին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
«Հաջողվեց բարելավել մասնակիցների ընդհանուր ֆիզիկական վիճակը: Բռնցքամարտիկներն իրենք էլ զգացին պարապմունքների արդյունավետությունը: Նրանք նորից կհավաքվեն սեպտեմբերի 26-ին, երբ Օլիմպավանում կսկսենք նախապատրաստական երկրորդ փուլի աշխատանքները: Դրանք կտևեն մինչև հոկտեմբերի 11-ը: Նպատակը՝ մարզվողների տեխնիկատակտիկական հատկանիշները բարելավելն է, ցանկալի մակարդակի հասցնելը, որպեսզի մարտական տրամադրությամբ ներկայանանք Մոնտենեգրոյում հոկտեմբերի 13-ից 24-ը կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը»,-ասել է Վազգեն Բադալյանը: