Միքայել Աղասանդյանը նշանակվել Է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական և լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:

«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ», – ասված է փաստաթղթում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Leave A Reply

Your email address will not be published.