Իբրահիմովիչը համաձայնեցրել է պայմանագիրը «Միլանի» հետ

0

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է «Sport Mesiaset»-ը, 37-ամյա շվեդ ֆուտբոլիստը համաձայնվել է 6-ամսյա պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ: Իբրայի աշխատավարձը կկազմի 2,2 մլն եվրո: Գործարքի մանրամասները քննարկել են «Միլանի» մարզական տնօրեն Լեոնարդոն և Զլատանի գործակալ Մինո Ռայոլան:

Картинки по запросу Իբրահիմովիչը

 

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010-2012 թթ.` այդ ընթացքում դառնալով Իտալիայի չեմպիոն և սուպերգավաթակիր: Շվեդ հարձակվողը «Լոս Անջելես Գելեքսիում» խաղում է 2018 թ. մարտից: ԱՄՆ-ի առաջնությունում նա մասնակցել է 27 հանդիպման` դառնալով 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղին.

Աղբյուրը ՝ Panarama.am SPORT

Leave A Reply

Your email address will not be published.