Շները կարող են լինել մարդու համար վտանգավոր մակաբուծային որդերի փոխանցողներ
Շները կարող են լինել մարդու համար վտանգավոր մակաբուծային որդերի փոխանցողներ։ Այսպիսի եզրահանգում են կատարել ռուսաստանցի գիտնականները, հայտնում է Veterinary Parasitology ամսագիրը։
Պարզվել է, որ յուրաքանչյուր զբոսանքի դեպքում շունը կարող է տուն բերել տոքսոկար մակաբուծային որդի ձվեր, որոնք վտանգ են ներկայացնում մարդու աչքերի եւ այլ օրգանների համար։ Ի դեպ, ձվերը հողից կարող են փոխանցվել ոչ միայն շների թաթերով, այլեւ նրանց տիրոջ կոշիկներով։
Հետազոտության շրջանակում տոքսարի ձվերը 19,4 տոկոս դեպքերում հայտնաբերվել են շների թաթերին, իսկ 11,4 տոկոս դեպքերում՝ նրանց տերերի կոշկատակերին։ Մինչդեռ մակաբուծային որդերի ձվեր չկային այն մասնակիցների կոշիկից վերցված փորձանմուշներում, որոնք տնային ձեռնասուններ չեն պահել։
Տոքսոկարոզը մարդու մոտ ընթանում է վառ արտահայտված ալերգիկ աշխատանշաններով. քոր եկող ցան, տենդ, բրոնխիալ թոքաբորբ՝ տանջալից հազով եւ հեղձուկով եւ այլն։ Աչքի տոքսոկարոզի դեպքում հնարավոր են աչքերի անշտկելի վնասվածքներ՝ ներառյալ աբսցես։
Գիտնականները նշում են, որ տոքսարը վտանգ է ներկայացնում ոչ միայն մարդու համար, այլեւ իր՝ շան համար. Т. Canis–ի ձվերը կարող են շարունակական ինֆեկցիա առաջացնել, որը կարող է հայտնվել սերունդների մոտ։
Այսպիսով, հողից շների թաթերով եւ տերերի կոշիկներով տոքսոկարի ձվերի փոխանցումը տոքսոկարոզով վարակվելու միանգամայն իրական գործոն է։
Աղբյուրը ՝ News.am