ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ աստիճան (ֆոտո)

0

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 89-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմն անցկացրել էր 3 հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում ոչ ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի (0:0) ու Լիխտենշտեյնի (1:1) հետ և պարտվելով գերմանացիներին (0:6):

ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, որին հաջորդում է Բրազիլիան: Անգլիացիները շրջանցել են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիային և բարձրացել երրորդ տեղ: Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիայի հավաքականը պահպանել է 5-րդ տեղը: Լավագույն տասնյակում են նաև Արգենտինան, Պորտուգալիան, Իսպանիան, Մեքսիկան ու Դանիան:

Քաթարում կայանալիք 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 14-րդն է, Ռումինիան՝ 42-րդը, Իսլանդիան՝ 60-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 74-րդը, իսկ Լիխտենշտեյնը՝ 188-րդը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ 2 խաղերը կանցկացնի Իսլանդիայի (հոկտեմբերի 8) և Ռումինիայի (հոկտեմբերի 11) հավաքականների հետ:

Leave A Reply

Your email address will not be published.