Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը

0

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի նախագծին, ըստ որի՝ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվելու են ոչ աշխատանքային օր: Նախագիծը ներառված էր Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթում: 

Նախարարության հիմնավորմամբ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցություն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։

Օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հայտարարման հաջորդ օրը:

Leave A Reply

Your email address will not be published.