Երևանում անցկացվել է լեգենդար Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի մրցաշար (ֆոտո)

0

Երևանում անցկացվել է ԱՄՆ-ում բնակվող մարտարվեստների լեգենդար մարզիկ և մարզիչ Գոքոր Չիվիչյանի անվան գրեփլինգի մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանում գործող լավագույն ակումբների մարզիկները։

Լավագույն արդյունքը գրանցել է Krav Maga Armenia թիմը, որը նվաճել է 6 ոսկե, 8 արծաթե ու 4 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Petrosyan Dojo MMA Fight Club-ը (7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Professional ArmFighting Federation թիմը (4 ոսկե, 7 արծաթե, 8 բրոնզե մեդալ):

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Հայաստանի ըմբշամարտի և գրեփլինգի ֆեդերացիաները համագործակցության հուշագիր էին ստորագրել: Այդ հուշագիրը հայ մարզիկներին տվեց UWW-ի կազմակերպած գրեփլինգի միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն։ Հայաստանի ներկայացուցիչներն այս տարի մեդալներ են նվաճել գրեփլինգի Եվրոպայի առաջնությունում ու պատանիների աշխարհի առաջնությունում:

Մարտին անցկացվել էր նաև գրեփլինգի Հայաստանի առաջնությունը, որին ներկա էր նաև Գրեփլինգի միջազգային կոմիտեի նախագահ Ռիզվան Բոչկաևը: 

Գրեփլինգն ըմբշամարտի ընտանիքի անդամ է, թեև մարզաձևը Հայաստանում նոր է սկսում զարգացման գործընթացը, իսկ ֆեդերացիան բացվել է այս տարվա սկզբնամասում: Պարբերաբար ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից առաջ կամ հետո անցկացվում են նաև գրեփլինգի մրցումները:

Leave A Reply

Your email address will not be published.