ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22
Խոյ։ Օրը բարդ կլինի և նշանի որոշ ներկայացուցիչների համար այն կապված կլինի լուրջ կորուստների և խնդիրների հետ, որոնց լուծել բոլորին չէ, որ կհաջողվի: Մինչև որևէ կարևոր քայլ ձեռնարկելը, խորհուրդ հարցրեք այնպիսի մարդուց, ում լիովին վստահում եք և մի գնացեք ռիսկի, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Ձեր խորաթափանցության շնորհիվ այսօր կկարողանաք ջրի երես հանել ձեր գաղտնի թշնամիներին, մերկացնել նրանց, ովքեր խաբեությամբ նվաճել են ձեր վստահությունը: Օրվա վերջում հնարավոր է ինքնազգացողության կտրուկ անկում, այդ ժամանակահատվածի վրա ավելի լավ է, ոչ մի բան չպլանավորեք:
Ցուլ։ Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու և կարևոր հանդիպումների համար: Աշխատեք մնալ ստվերում և ձեր հանդեպ ուշադրություն չհրավիրել․ այդպես շատ ավելի հեշտ կլինի լուծել մի շարք խնդիրներ: Հանգիտս տարեք ձեր հասցեին քննադատությունը, եթե անգամ ձեզ թվում է, թե այն ոչ կոնստրուկտիվ է․ այդ կերպ դուք կխուսափեք կոննֆլիկտներից, որոնք երկար ժամանակ բարդացնելու էին ձեր կյանքը: Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, հնարավոր են չպլանավորած ծախսեր: Մի ստորագրեք փաստաթղթեր երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ և ձեզ վրա նյութական պատասխանատվություն մի վերցրեք:
Երկվորյակներ։ Այսօր սովորականից ավելի շատ են տարաձայնություններ ծագում թե՛ տանը և թե՛ աշխատավայրում, և դուք էլ շատ եք ապրումներ ունենում այդ կապակցությամբ, անվերջ վերլուծում եք ձեր վարքագիծը՝ հույս ունենալով գտնել դրանցում սխալներն ու անմիջապես դրանք ուղղել, այնինչ այս օրվա խնդիրների մեծ մասը ծագում է ոչ ձեր մեղքով, այնպես որ, պետք չէ շատ հրապուրվել ինքնաքննադատությամբ: Շատ ավելի ճիշտ կլինի մտորել այն բանի շուրջ, թե ինչպես լավագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը: Օրը բարդ է էմոցիոնալ առումով և շռայլ՝ սթրեսային իրավիճակներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ փորձում են վերադարձնել լավ տրամադրությունը համեղ, սակայն ոչ դիետիկ սնունդով, իսկ հետո իրենք իրենց խարազանում թուլություն դրսևորելու համար:
Խեցգետին։ Այսօր ստիպված եք լինելու ասել բազմաթիվ տհաճ խոսքեր մարդկանց, ովքեր թանկ և համակրելի են ձեզ համար: Հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, որոնց ընթացքում կլինեն հարվածներ կստանաք, և որքան էլ փորձեք դրանք մեղմել, միևնույն է, ոչ մի լավ արդյունքի չեք հասնի: Բարդ իրավիճակում կողմնորոշվելու ցանկությունը և դրանից ելք գտնելու ձգտումը նշանի ներկայացուցիչներից շատերին ստիպում է հուշման համար դիմել արտասովոր գրականության, հիմնականում՝ հոգեբանական և էզոթերիկ բնույթի: Սակայն բոլոր նոր գիտելիքները անօգուտ կլինեն, քանի դեռ դուք կարգուկանոն չեք մտցրեք սեփական մտքերում:
Առյուծ։ Այսօր ստիպված եք լինելու շատ մեծ ժամանակ նվիրել այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ծագել բավական վաղուց և ոչ ձեր մեղքով: Դուք զուր տեղը չեք վատնում ժամանակը, սակայն ձեր որոշ գործողությունների շրջապատի սրտով չեն, կարող են հնչել մեղադրանքներ եսասիրության, ոչ նրբանկատության, ուրիշների տեսակետների հետ հաշվի չնստելու մեջ: Որոշ Առյուծներ խախտում են ստեղծված ավանդույթները, հրաժարվում են գնալ արդեն գծած ուղով և, փաստացի, գործում են ռիսկի գնալով: Եվ արի ու տես, որ հենց նրանք են հասնում լավագույն արդյունքների՝ թեկուզև զգալի ջանքերի գնով:
Կույս։ Մտերիմների մասին հոգսն այսօր ձեզանից սովորականից ավելի շատ ժամանակ կխլի, և դուք էլ ստիպված կլինեք շատ ջանքեր թափել կենցաղային հոգսերի և ընտանեկան խնդիրների լուծման վրա: Այդ ամենով հանդերձ՝ չի կարելի մոռանալ աշխատանքի մասին, քանի որ եթե դուք մի կողմ թողնեք պրոֆեսիոնալ գործերը, դրանից անմիջապես կօգտվեն ձեր մրցակիցները և անբարյացկամներն ու արագորեն կշրջանցեն ձեզ: Բարդ է նաև օրվա էմոցիոնալ ֆոնը՝ տրամադրությունը հաճախակի փոխվում է, իսկ սեփական գործողություններում էլ դուք ավելի շատ առաջնորդվում եք հպանցիկ ցանկություններով, քան սթափ գիտակցությամբ:
Կշեռք։ Հակասական օր է: Մի կողմից ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ՝ դուք հակված եք պահանջել անհնարինն ինչպես ձեզանից, այնպես էլ՝ շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:
Կարիճ։ Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ, ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել, հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:
Աղեղնավոր։ Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում՝ հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ, դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև օգտակար ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում, ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու բիզնեսի հետ: Օրը հարմար է տանը վերանորոգում սկսելու համար:
Այծեղջյուր։ Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում՝ և անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկրյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:
Ջրհոս։ Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմացությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ բոլոր խնդիրներն ինքնուրույն լուծել․ ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալու ազդեցիկ մարդու հովանավորությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ՝ լի դրական էմոցիաներով:
Ձկներ։ Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը, նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:
Աղբյուրը ՝ INFO ARMENIA