Բացվում է GUCCI WOOSTER գրախանութը
Իտալացի դիզայներ Ալեսանդրո Միկելեն, որը Gucci բրենդը նոր մակարդակի վրա հանեց և պայմանավորեց վերջինիս հաջողությունը, այս անգամ ձեռնամուխ է եղել Gucci-ի գրախանութի բացմանը: Այստեղ են ասել, որ լավագույն ավանդույթները շարունակվում են: Gucci-ն, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այս անգամ ներկայացնում է նոր և գեղեցկությամբ աչքի ընկնող գրախանութ Նյու Յորքի հենց սրտում:
Gucci Wooster Bookshop-ն առաջին հայացքից Ուես Անդերսոնի ֆիլմերն է հիշեցնում. նորաոճ կահույք, փայտե գրադարակներ, որոնք լեփ-լեցուն են նորաձևության, արվեստի, դիզայնի և ճարտարապետության մասին գրքերով: Գրքերի տեսականու ընտրության հարցում Gucci-ին օգնել է Dashwood Books-ը, որն արդեն վաղուց է համագործակցում է բրենդի հետ:
Գրախանութը նաև գրադարանավար ունի:
Աղբյուրը ՝ vnews