11 տարեկան տղան հանձնել Է մաթեմատիկայի ամենաբարդ թեստը եւ դարձել ռեկորդակիր
Ճապոնիայում 11 տարեկան դպրոցականը հանձնել Է մաթեմատիկայի այն թեստը, որը սովորաբար տալիս են մաթեմատիկոս-ուսանողներին: Ինչպես հայտնել Է The Japan Times հրատարակությունը, նա դարձել Է ամենակրտսեր աշակերտը, որը կարողացել Է կատարել բոլոր առաջադրանքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախորդ ռեկորդը պատկանում Էր 13-ամյա մի դպրոցականի: Հիրոտո Տակահասին ապրում Է Տոկիոյում եւ սովորում հինգերորդ դասարանում: Նա մաթեմատիկայով հետաքրքրվել Է դեռ երեք տարեկանում, երբ հրապուրվել Է 3D-փազլներով: Հինգ տարեկանում նա սկսել Է պատրաստվել մաթեմատիկայի ազգային թեստերի բոլոր փուլերի հանձնմանը:
Յոթ տարեկանում Տակահասին հանձնել Է երրորդ մակարդակի թեստը, որը նախատեսված Է 11-րդ դասարանի աշակերտների համար, իսկ հաջորդ տարի՝ երկրորդ մակարդակի թեստը, որը տալիս են 12-րդ ավարտական դասարանի աշակերտներին: Երկու դեպքում Էլ նա դարձել Է թեստավորման ամենակրտսեր մասնակիցը, որը կարողացել Է այն հաջողությամբ հանձնել: «Ես կցանկանայի դառնալ մաթեմատիկոս, առաջ քաշել նոր հիպոթեզներ եւ ապացուցել նոր թեորեմներ»,-լրագրողներին պատմել Է տղան: