Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

0

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 12։00-ից Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի գլխավոր մուտքի մոտ տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի։

Այս մասին տեղեկացնում է Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արմեն Սարգսյանը:

Картинки по запросу vahagn margaryan

Հիշեցնենք, որ Վահագն Մարգարյանն ավտովթարի էր ենթարկվել նոյեմբերի 6-ին, Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին: Երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ:

Վթարի հետեւանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել է ստոծանին, հեռացվել է փայծաղը: Վահագն Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ:

Նոյեմբերի 20-ին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ՀԺ-ին փախանցել էին, որ երիտասարդը մահացել է:

Leave A Reply

Your email address will not be published.