Ինչու է Կրիստեն Ստյուարտը Կաննում հանել բարձրակրունկները

0

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Կրիստեն Ստյուարտը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվելուց ու որոշ ժամանակ ֆոտոխցիկների առաջ կեցվածք ընդունելուց հետո, անսպասելի քայլ է արել, գրում է  «Time»-ը: Դերասանուհին հանկարծ հանել է բարձրակրունկներն ու աստիճաններով բոբիկ  բարձրացել:

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Սփայք Լիի «BlacKkKlansman» ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Այսպիսով՝ Ստյուարտն իր բողոքն է հայտնել կարմիր գորգին միայն բարձրակրունկ կրելու կանոնի դեմ:

Հայտնի է, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր՝ հիմնականում կանայք, ողջունել են Ստյուարտի քայլը:

 

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.