Բրազիլիայում 106-ամյա տատիկին դաժանաբար սպանել են 8 դոլարի համար
Բրազիլիայում անհայտ անձը ներխուժել է 106-ամյա Անտոնիա դա Սիլվայի տուն ու նրան մահվան ելքով դաժան ծեծի ենթարկել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդը ներխուժել է այն ժամանակ, երբ կինը քնած է եղել:
Ոստիկանությունից հայտնել են, որ անհայտ անձը կնոջը սպանելուց հետո, նրա դրամապանակից ութ դոլար է գողացել: Նա տակնուվրա է արել տունը, սակայն այլ արժեքավոր բան չի գտել:
Կնոջ դին hայտնաբերել է խնջույքից շատ ուշ վերադարձած թոռը: Նրա պատմելով՝ փոքրամարմին կինն ընկած է եղել արյան մեջ, մինչդեռ դեմքն ու մարմինն ուղղակի անճանաչելի են դարձել դաժան վնասվածքներից:
Աղբյուրը՝ Tert.am