Մարտին Սկորսեզեն, Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում MOMA-ի գալա երեկոյին (լուսանկարներ)
Երեկ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (The Museum of Modern Art (MoMA) են հավաքվել Հոլիվուդի մի շարք հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում՝ համաշխարհային կինեմատոգրաֆի «ծանրքաշայիններ» ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, դերասաններ Լեոնարդո դի Կապրիոն, Ռոբերտ դե Նիրոն, Հարվի Քեյթլն ու Ջոնա Հիլը, որոնք մասնակցել են գալա երեկոյին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Սկորսեզեն տարբեր կինոնախագծերում համագործակցել է այս դերասանների հետ:
Հայտնի է, որ Դե Նիրոն ու Քեյթլն այժմ նկարահանվում են ռեժիսորի «Իռլանդացին» նոր ֆիլմում, որի պրեմիերան կայանալու է 2019թ.:
Սկորսեզեի հետ համագործակցության առումով ռեկորդակիր է Դե Նիրոն, որը նկարահանվել է նրա ֆիլմերից ութում: Մինչդեռ Դի Կապրիոն ռեժիսորի հետ համագործակցել է հինգ կինոնախագծի շրջանակում:
Պարբերականը նկատում է, որ Սկորսեզեի համար տարիքային խոչընդոտ չկա, նա շարունակում է նախկին եռանդով աշխատել: Ներկայում ռեժիսորն աշխատում է միանգամից երեք նախագծի վրա:
Աղբյուրը ՝ Tert.am